Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Ամեն ինչ անում է բոլոր դիմադրության օջախները բնում խեղդելու նպատակով

Ամեն ինչ անում է բոլոր դիմադրության օջախները բնում խեղդելու նպատակով
25.06.2025 | 13:11

Եժովշչինան տեռորի հերթական ալիքը բարձրացրեց։ Երեկ իշխող զույգի տիրաժավորած թեման այսօր վաղ առավոտյան վերածվեց իրավական ռեպրեսիայի։ Նիկոլի հորինած ու ծիծաղելի բովանդակություն ունեցող թղթերի հանրայնացումից հետո մենք ականատես ենք դառնում բացահայտ ագրեսիվ դրսևորումների։ Հերթական դեպրեսիվ ցնցումներով՝ Նիկոլը փորձում է վախեցնել ընդդիմադիր սեգմենտին։

Սա ամեն ինչ անում է բոլոր դիմադրության օջախները բնում խեղդելու նպատակով։ Ես սրա տակ հերթական թուրքական նարատիվն եմ տեսնում։ Թերևս, սա պայմանավորված է Ստամբուլում օրերս ձեռք բերած պայմանավորվածութուններով․ ամենայն հավանականությամբ, Նիկոլը թուրքական տերերից հերթական հանձարարականն է ստացել և ամեն ինչ անում է՝ ներհայաստանյան տիրույթում, բացարձակ իշխանություն ունենալու և հարցերն իր ցանկացած հանգուցալուծմամբ կարգավորելու համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, բացահայտ բռնապետական պահվածք է, որով Նիկոլը փորձում է պահել սեփական աթոռն ու վերջնականապես կազմաքանդել պետությունը հիմնովին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ