Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Երբ ՀՀ կառավարության ղեկին Բաքվի «փաստաբաններն» են

Երբ ՀՀ կառավարության ղեկին Բաքվի «փաստաբաններն» են
30.06.2026 | 13:14

Ադրբեջանցի պատգամավորը հերթական անգամ խոստովանում է, որ առաջ չէին կարող իրենց թույլ տալ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջ մղումը, առավել ևս՝ միջազգային որևէ գործընկերոջ մոտ:

Երեկ Հայաստանի Հանրապետության դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում։ Ընդ որում, դրա մասին գրում է հենց Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նման հավաքների մասին տեղեկատվության պակաս ադրբեջանական պաշտոնական աղբյուրներում չկա, նրանք շատ ուրախ են գրել Հայաստանի զավթման ծրագրերի մասին, առավել ևս, երբ Հայաստանից դրանց պատշաճ արձագանքող չկա։

Ինչևէ, այս հավաքի ժամանակ հնչած ելույթներից ուշադրություն գրավեց Ադրբեջանի իշխող քաղաքական ուժի պատգամավոր Մալահաթ Իբրահիմգըզըի այն ելույթը, որտեղ նա ասում է․ «Եթե նախկինում դժվար էր միջազգային հարթակներում արտասանել «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը, ապա այսօր միջազգային կազմակերպությունների օրակարգում են Արևմտյան Ադրբեջանից արտաքսված մեր հայրենակիցների իրավունքները»։

Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունով կոչելը, նորմալ դիվանագիտության կազմակերպման դեպքում, երբեք հնարավոր չէր լինի նաև այսօր, բայց դե այս ամենը Ադրբեջանի համար հնարավոր են դարձնում հայկական կառավարությունը ղեկավարող նրա փաստաբանները:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 7539

Մեկնաբանություններ