Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

«900-ին 3400 դրամ էլ կավելացնեմ, մի կիլո միս կառնեմ»

«900-ին 3400 դրամ էլ կավելացնեմ, մի կիլո միս կառնեմ»
17.04.2026 | 12:09

Հին սովետական անեկդոտ կար։ Հայրենադարձը նամակ է գրում արտասահմանի բարեկամին․ «Հոս կյանքն անհնար է, մեկ հավն արժե տասը ռուբլի, չենք կարող, սոված ենք մնում»։ Կանչում են ԿԳԲ, համապատասխան աշխատանք են տանում։ Նոր նամակ է գրում․ «Ամեն ինչ հրաշալի է, մեկ փիղն արժե 3 ռուբլի։ Բայց փիղն ի՞նչ եմ անում․ 7 ռուբլի էլ կավելացնեմ, հավ կգնեմ»։

Հիմա նույն պատմությունն է, թոշակառուն նամակ է գրում․ «Ամեն ինչ հրաշալի է, Լառնակայի տոմսն արժե 900 դրամ, բայց Լառնական ի՞նչ եմ անում․ 3400 դրամ էլ կավելացնեմ, մի կիլո միս կառնեմ»։

Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 3031

Մեկնաբանություններ

իր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am