Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի փրկությունը գալու է Արցախից

Հայաստանի փրկությունը գալու է Արցախից
04.09.2023 | 16:00

Դեռևս ամիսներ առաջ եմ ասել`

արցախցու կամքը և շրջափակմանը դիմակայելու յուրաքանչյուր օրը ասեղ է, որ մտնում է Նիկոլի մարմինը: Դավաճանն այլևս արնաքամ է...

Հայաստանի փրկությունը գալու է Արցախից, մեր սահմանը Ջրականն էր, ոչ թե Ջերմուկը։

Մեր պայքարի ոգին միմիայն Արցախն է:

Սիրելի արցախցի քույրեր և եղբայրներ մի ողջ ժողովրդի ճակատագիրը ձեր ձեռքերում է, պինդ եղեք, մնացածը ածանցյալն է ձեր դիմացկունության:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3874

Մեկնաբանություններ