Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Գիտակցական ողջ կյանքիս ընթացքում չեմ տեսել գեթ մեկ բժիշկ, որը ցանկանա իր հիվանդի մահը

Գիտակցական ողջ կյանքիս ընթացքում չեմ տեսել գեթ մեկ բժիշկ, որը ցանկանա իր հիվանդի մահը
13.09.2026 | 14:50

Վերջին շրջանում շատերն են փորձում ախտորոշում կամ բուժում փնտրել արհեստական բանականության միջոցով, սակայն AI-ը երբեք չի կարող փոխարինել իրական բժշկին։ Առաջին հերթին, այն չունի ֆիզիկական զննում իրականացնելու հնարավորություն՝ չի կարող շոշափել որովայնը, լսել թոքերը կամ ստուգել ռեֆլեքսները, իսկ առանց լաբորատոր տվյալների ու գործիքային հետազոտությունների ճշգրիտ ախտորոշում դնելն անհնար է։ Բացի այդ, միևնույն ախտանիշը կարող է վկայել բոլորովին տարբեր խնդիրների մասին, իսկ յուրաքանչյուր օրգանիզմ ունի անհատական արձագանք, ինչը նշանակում է՝ ինչ-որ մեկին օգնած միջոցը մեկ ուրիշի մոտ կարող է լուրջ վտանգներ առաջացնել։ Չմոռանանք նաև պատասխանատվության մասին․ AI-ը որևէ կերպ չի պատասխանում իր տված խորհուրդների համար։ AI-ը հիանալի օգնական է հենց մասնագետների համար, բայց ձեր առողջությունը միշտ վստահեք միայն բժշկին։
Որպես բիոֆիզիկ և տվյալների հետ աշխատելու մեծ փորձ ունեցող մարդ, հավատացնում եմ, որ ԱԲ-ն երբեք չի կարող հիվանդի հետ առանց անմիջական շփման, ճիշտ դիագնոստիկա անել և ճիշտ բուժում նշանակել։
Հուսով եմ, որ առողջ բանականությունը դեռ վերջնականապես չի լքել մեր ժողովրդի ուղեղները և նրանք կդիմեն բժիշկներին։

Հովիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.
Ես բժիշկ չեմ և այս հոդվածով առաջ չեմ տանում իմ շահերը։
Առո՛ղջ եղեք։
Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ