Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Այս ամենից դուրս գալու միակ ճանապարհը ոչ թե փոխադարձ ատելության խորացումն է, այլ հանրային համերաշխության վերականգնումը

Այս ամենից դուրս գալու միակ ճանապարհը ոչ թե փոխադարձ ատելության խորացումն է, այլ հանրային համերաշխության վերականգնումը
27.07.2026 | 14:30

Դաժան ծեծի է ենթարկվել իշխանության ներկայացուցչի եղբայրը՝ սեփական շքամուտքի մոտ։

Դատապարտելի է ցանկացած նման միջադեպ:

Սա հերթական ահազանգն է այն մասին, ինչի մասին տարիներ շարունակ խոսվում էր․ երբ արդարադատությունը դառնում է ընտրովի, իսկ օրենքը՝ քաղաքական հաշվեհարդարի գործիք, հասարակության մեջ կուտակվում է վտանգավոր լարվածություն։ Այդ ճանապարհը ոչ թե հանգեցնում է արդարության, այլ՝ վենդետայի տրամաբանության։

Բռնապետական մեթոդները երբեք երկարաժամկետ կայունություն չեն ստեղծում։ Դրանք միայն խորացնում են հակադրությունը և բարձրացնում բռնության վտանգը։

Հավանաբար, շուտով մեղավորներին կբռնեն, նրանց հետ կապված նվաստացնող տեսանյութեր կհրապարակվեն, կփորձեն դա ներկայացնել որպես ուժի ցուցադրություն, բայց նաև վրեժ։ Սակայն նման գործելակերպը խնդիրը չի լուծում։ Ընդհակառակը՝ այն միայն բարձրացնում է խաղադրույքները և հասարակությանը տանում ավելի վտանգավոր առճակատման ճանապարհով։

Այս ամենից դուրս գալու միակ ճանապարհը ոչ թե փոխադարձ ատելության խորացումն է, ինչին նպաստում են օրնիբուն, այլ հանրային համերաշխության վերականգնումը։ Այն հնարավոր չէ կառուցել ընտրովի արդարադատության, քաղաքական հետապնդումների և նվաստացման մշակույթի վրա։ Համերաշխությունը ծնվում է միայն այն ժամանակ, երբ օրենքը հավասար է բոլորի համար, երբ պետությունը ծառայում է արդարությանը, ոչ թե իշխանության պահպանմանը։ Հակառակ դեպքում բռնության և վրեժխնդրության փակ շղթան շարունակելու է խարխլել հասարակությունն ու պետությունը, մինչև լիարժեք արնաքամ անելը:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 4689

Մեկնաբանություններ