«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Եվրոպան, բավականին հարմար գներով, Հայաստանը վաճառում է Թուրքիային

Եվրոպան, բավականին հարմար գներով, Հայաստանը վաճառում է Թուրքիային
04.12.2025 | 11:44

Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերը Թուրքիայի էլեկտրական բաշխիչ ցանցին միացնելու համար։ Ահա և ամբողջ կինոն Սամվել Կարապետյանի դեմ։

500 միլիոնն էլ կտա թուրքական ընկերությունը և կտիրանա Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերին, որից հետո կդադարեցվի Հայաստանի ատոմակայանի գործունեությունը և Հայաստանի էներգետիկ շրջափակման հարցը կլուծվի։

Ահա այսպես Եվրոպան, բավականին հարմար գներով, Հայաստանը վաճառում է Թուրքիային։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5239

Մեկնաբանություններ