Հայաստանում կա մարդկանց բավականին մեծ խումբ, որը տարիներով քարոզում էր, որ ՆԱՏՕ-ն է Հայաստանի փրկությունը։
Ներկայիս իրավիճակը պետք է որ առիթ դառնար այդ շրջանակներում շատ լուրջ հանրային քննարկումների։ Ավելին, սա պետք է №1 թեման լիներ, իհարկե, եթե իրենք իսկապես հավատում են «ՆԱՏՕ-ն մեզ կփրկի» թեզին ու «եվրոպական ուղու» գաղափարին։
Բայց ես նման քննարկումներ չեմ տեսնում։
70+ տարվա աշխարհակարգը մեր աչքերի առաջ փլվում է ու ... ոչ մի բան։
Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ