ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Մարած օբլիգացիաների» սեզոնը համարենք բացվա՞ծ

«Մարած օբլիգացիաների» սեզոնը համարենք բացվա՞ծ
05.07.2026 | 10:38

Ծանոթանալով «Հինգ ուժերի» հայտարարությանը, թե Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը, դժվար է լուրջ ընդունել։

Երբ «դիմադրության» նախորդ շարժման ֆոնին տեղի ունեցավ Արցախի հայաթափումը, իսկ Կիրանցի շուրջ զարգացումները ևս չկանխվեցին, նման հայտարարությունները ոչ թե հույս են ներշնչում, այլ խորացնում են հասարակական հիասթափությունը։

Նախքան նոր պայքարի մասին խոսելը, ավելի ազնիվ կլիներ ընդունել նախկին ձախողումները, ներողություն խնդրել ժողովրդից՝ չիրականացված խոստումների, բարձրագոչ հայտարարությունների և դրանց հետևանքների համար ստանձնելով քաղաքական պատասխանատվություն։

Հակառակ դեպքում նման հայտարարությունները, առավել ևս ճանապարհային քարտեզի բացակայության պայմաններում, ընկալվում են որպես իրականությունից կտրված քաղաքական հռետորաբանություն։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

04.07.2026 թ.

Դիտվել է՝ 3312

Մեկնաբանություններ