ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

«Օլիմպավան»-ը՝ քաղաքական հաշվեհարդարի հերթական թիրախ

«Օլիմպավան»-ը՝ քաղաքական հաշվեհարդարի հերթական թիրախ
11.07.2026 | 19:49

Այս օրերին իրավապահները պլոմբել են «Օլիմպավան» մարզահամալիրի դռները։

Այն, որ այս գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ, առավել քան ակնհայտ է։ Եթե խոսքը վերաբերում է ենթադրյալ իրավախախտումների բացահայտմանը, ապա անհասկանալի է, թե ինչու են փակել ամբողջ մարզահամալիրը՝ վարչական մասնաշենքը կամ գրասենյակները փակելու փոխարեն՝ փաստացի զրկելով հարյուրավոր երեխաների մարզվելու հնարավորությունից։

Տպավորությունն այն է, որ նախընտրական խոստումների շրջանակում Գագիկ Ծառուկյանի տունը ծերանոց դարձնելու մտադրություն ունեցող իշխանությունները, իրենց ծերությունը բարեկեցիկ պայմաններում անցկացնելու նպատակով, որոշել են «Օլիմպավան»-ը դարձնել այդ ծերանոցին կից կառույց՝ երեխաների և հայկական սպորտի հաշվին։

Մնում է միայն, որ Ավան-Առինջից մինչև Դավթաշեն ուղևորափոխադրումներ իրականացնող Գագիկ Ծառուկյանի ավտոպարկն էլ պետականացնեն, որպեսզի ապագայում ծերացած իշխանավորները շքեղ ավտոմեքենաներով ծերանոցից ուղևորվեն «Օլիմպավան»՝ մարզվելու։

Հ.Գ. Իրավապահ մարմիններում կադրային սնանկությունն արդեն զգացվում է ամեն քայլափոխի։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

11.07.2026 թ.

Դիտվել է՝ 5115

Մեկնաբանություններ