«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Իմ քայլը» դաշինքի ներսում պայքար է սկսվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղերի համար

«Իմ քայլը» դաշինքի ներսում պայքար է սկսվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղերի համար
18.12.2018 | 12:32

«Ժամանակը» գրում է, որ «Իմ քայլը» դաշինքի ներսում պայքար է սկսվել ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղերի համար: Նախարարական պորտֆելներից զրկվող ՔՊ-ականները չեն ուզում սովորական պատգամավոր լինել, առնվազն հանձնաժողովի նախագահի կարգավիճակ են ցանկանում: ՔՊ վերնախավի այլ ներկայացուցիչներ գտնում են, որ եթե այդ մարդիկ առանձնապես ոչնչով աչքի չեն ընկել նախարարի կարգավիճակում, իրավունք չունեն տապալելու նաև խորհրդարանական աշխատանքը:

Դիտվել է՝ 3804

Մեկնաբանություններ