Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Եթե ՀՀԿ-ից չլիներ, երևի մերժվեր

Եթե ՀՀԿ-ից չլիներ, երևի մերժվեր
11.03.2016 | 11:19

Թեև կառավարությունը արդեն մշակել էր ԵԱՏՄ անդամ երկրներից ավտոմեքենաներ ներմուծող ֆիզիկական անձանց ԱԱՀ-ից ազատելու կարգը, այնուհանդերձ, գործադիրը երեկ հավանություն տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանի և Գարեգին Նուշիկյանի նախագծին` նույն առաջարկի վերաբերյալ։ Սա բացառիկ դեպք է, քանի որ նման դեպքերում կառավարությունը պատգամավորների առաջարկը մերժում է, երբ նույն առաջարկի վերաբերյալ առկա է գործադիրի մշակած տարբերակը։ Սակայն, քանի որ Վարդան Այվազյանն ու Գարեգին Նուշիկյանը ՀՀԿ-ից են, ըստ ամենայնի, նրանց առաջարկը «քար է ծակում»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ