Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Հետաքրքրությունը մեծանում է

Հետաքրքրությունը մեծանում է
11.03.2016 | 11:24

Հայաստանում ՏՏ ոլորտը հստակ քայլերով առաջ է գնում։ 2019-ին Հայաստանում կկայանա ՏՏ ոլորտի միջազգային համաժողով։ «Այն կարող է ընդլայնել Հայաստանի ճանաչումը և նպաստել ներդրումների ավելացմանը այս ոլորտում»,- կառավարության երեկվա նիստում նկատեց վարչապետը։ Համաժողովի կազմակերպման համար կհատկացվի 15 հազար դոլարին համարժեք դրամ։ Սակայն էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը շտապեց տեղեկացնել, որ այդ բեռը չի ծանրանա պետբյուջեի վրա. «Ծախսերը կփոխհատուցվեն համաժողովի մասնակիցների վճարելիք գումարների հաշվին, իսկ տնտեսված միջոցները կփոխանցվեն պետբյուջե»։ Ըստ նախատեսվածի, համաժողովին կմասնակցի 2000-2500 պատվիրակ աշխարհի ավելի քան 80 երկրից։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ