Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Անհայրենիքության քարոզն ու դպրոցները

Անհայրենիքության քարոզն ու դպրոցները
24.10.2026 | 19:03

Սա է Նիկոլի ու Ժաննայի «կրթության» հայեցակարգը․ լա՛վ սովորիր, որ լավ ապրես անհայրենիք, անպատմություն ու անմշակույթ երկրում։
Լա՛վ սովորիր, փորդ թող կուշտ լինի, տեղդ՝ չոր, մնացածի մասին մի՛ մտածիր, քեզ մտածել չի կարելի։
Երեկ Արտենիի դպրոցից հեռացվել է Անդրանիկ զորավարի խճանկարը: Տարիներով այն այնտեղ էր ու ոչ ոքի չէր խանգարում։ Երևի Ժաննան նստել-որոշել է, որ Անդրանիկն էլ էր ֆաշիստ։
Մայր Աթոռի դռները ջարդող այն Սափեյանի համայնքում նորմալ է, որ պետք է քարոզվի անհայրենիքություն, սրբապղծություն ու թրքասիրություն։ Վաղը Թալեաթի կիսանդրու տակ եք ձեր երեխաներին դպրոց ուղարկելու։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դիտվել է՝ 2736

Մեկնաբանություններ