Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Երբ իշխող են դառնում գռեհկությունն ու ամբոխային բնազդները

Երբ իշխող են դառնում գռեհկությունն ու ամբոխային բնազդները
30.10.2026 | 13:30

Հին հայերենի «խուժան» բառն ունի իրանական ծագում և հանգում է հնագույն քաղաքակրթություններից ու պետական միավորներից մեկին՝ Էլամին, հին պարսիկների կողմից տրված Ū(v)ja- անվանմանը։

Արևելահայերենում այն ստացել է բացառապես նախատական իմաստ, և կա նաև «խուժանապետություն» բառը, որով փոխարինում են հունարենից սերող «օխլոկրատիա» եզրույթը։

Այս եզրույթով են, մասնավորապես, բնութագրում այն իրավիճակը կամ հասարակարգը, որտեղ իշխող կամ թելադրող են դառնում անկարգությունը, գռեհկությունը, անդաստիարակ պահվածքը, ամբոխային բնազդները և օրինականության բացակայությունը։

Վարդան Ոսկանյան

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ