ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը և անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը. 2

Պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը և անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը. 2
26.08.2026 | 11:45

Սկիզբը՝ այստեղ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող թուրքի լամուկ Նիկոլ հայադավն օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում բնավ չի թաքցրել հայոց Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու իր և իր ոհմակի մտադրությունը: Նա, News.am-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ «1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքը հստակ ամրագրված է 29 743 քառ. կմ սահմաններում»:

Ահա Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի՝ ARLIS-ի պաշտոնական կայքում հրապարակված Ալմա-Աթայի հռչակագիրը : 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագրում բառ անգամ չկա այն մասին, թե Հայաստանի կամ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից որևէ մեկի տարածքը քանի քառակուսի կմ սահմաններում է ամրագրված:

«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (նկատի ունի Տիգրանաշենը.-Ա. Հ.), Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն,- ասել է Նիկոլ հայադավը:- Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք։ Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր մակերեսի հաշվարկում Արծվաշենը ներառված է որպես մեր էքսկլավ, իսկ մեր տարածքում գտնվող էքսկլավները այդ հաշվարկում ներառված չեն»։

Նույն ճեպազրույցում Նիկոլ հայադավն ասել է նաև, որ անկլավների և էքսկլավների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է լուծվեն: Հայաստանում միայն մեկ ադրբեջանական «էքսկլավ» կա, այն հենց ինքն է՝ Նիկոլ հայադավը, և սա թերևս միակ դեպքն է, որ վերոնշյալ խմբագրումից հետո կարելի է նրա հետ համաձայնել՝ դրա հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն…

Նիկոլն ավելի վաղ էլ՝ դեռ 2023թ. մայիսի 22-ին հրապարակայնորեն հայտարարել էր, որ ինքը Տիգրանաշենը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, իսկ օրերս վերահաստատել է, որ Տիգրանաշենն իր համար Հայաստանի տարածք չէ:

Որպեսզի անտեղյակ ընթերցողին հասկանալի Տիգրանաշենի ռազմավարական ու նույնիսկ աշխարհաքաղաքական նշանակությունն ու կարևորությունը, հարկ է նշել, որ այն Հայաստանի Արարատի մարզում գտնվող գյուղ է, որը տեղակայված է Հայաստանի հյուսիսն ու հարավը միմյանց կապող Մ 2 (M 2) Երևան-Մեղրի- Իրան միջպետական նշանակության մայրուղու վրա։ 384.3 կմ երկարության այս միակ ճանապարհով են իրար հետ կապված մի կողմից Երևանը և Արարատի մարզի մի մասը, իսկ մյուս կողմից դեպի հարավ Արարատի մարզի շարունակությունը, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը՝ ընդհուպ մինչև Մեղրի և Մեղրիով Հայաստան- Իրան միջպետական սահման:

Տիգրանաշենը ցեղասպան Ադրբեջանին հանձնելուց հետո Ալիևը ցանկացած պահի կկարողանա փակել այն՝ կտրելով Արարատի մարզի մի մասը, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը Երևանից և Հայաստանի մնացած ողջ տարածքից, ինչպես նաև Հայաստանին և Իրանին զրկելու միմյանց հետ ցամաքային կապից:

Որևէ կասկած չկա, որ Նիկոլ հայադավի և թուրքալամուկի ոհմակի կողմից Ադրբեջանին այդ հնարավորության ընձեռման դեպքում պաշտոնական Բաքուն իրեն պատեհ պահին անպայման օգտվելու է այդ հնարավորությունից, եթե Հայաստանը չկատարի մինչ օրս չկատարած իր մյուս պահանջները, այդ թվում նաև՝ Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցումը և Հայաստանի Սահմանադրության այն բոլոր փոփոխությունները, որոնք ցանկանում է ինքը: Այդ ժամանակ Նիկոլ հայադավը ժողովրդին կասի՝ ընտրությունը ձերն է, եթե ուզում ենք բացվի Ադրբեջանի կողմից արգելափակված M 2 միջպետական ճանապարհը, պետք է կատարենք նրա պահանջները, կամ կարող ենք չկատարել, բայց այդ դեպքում ճանապարհը կմնա փակ:

Հարկ կա՞ նիկոլազոմբիներին բացատրելու, որ M 2 միջպետական ճանապարհի տևական արգելափակման դեպքում Արարատի մարզի՝ Տիգրանաշենից հարավ հատվածի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի, տվյալ տարածքում ապրող ողջ բնակչության հետ կատարվելու է այն, ինչ կատարվեց Արցախի Հանրապետության և արցախահայության հետ:

Հարկ կա՞ նրանց բացատրելու, որ Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բնակեցումը, Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի պահանջներով փոխելը մոտ ապագայում նշանակելու են Հայաստանի կործանումը: Այսպիսով Նիկոլ հայադավը մտադիր է Հայաստանը դնել, ինչպես ասում են, «առաջը հուր, հետևը սուր» կամ «հետևը սուր, առաջը ջուր» ծայրահեղ վտանգավոր, ավելի ճիշտ, անելանելի իրավիճակում, և իր հանցակից Ալիևի հետ միասին իրագործել Հայաստանի կործանման ու հայերիս ցեղասպանության իրենց դավադիր ծրագիրը:

Հարկ կա՞ նաև ողջ հայությանը բացատրելու, որ վերոնշյալ ծրագրի իրագործումը կանխելու համար թույլատրելի է ցանկացած ողջամիտ միջոցի կիրառում:

Մարդու ամենակենսական օրգաններն են սիրտը և գլուխը, եթե Երևանը համարենք Հայաստանի սիրտը, ապա Տիգրանաշենը գլուխն է, որը Նիկոլ հայադավը ցանկանում է և մտադիր է վաճառել կամ նվիրել, միով բանիվ՝ արծաթյա սկուտեղի վրա մատուցել Ալիևին և Ադրբեջանին: «Իրավապահ» համակարգի կամ Նիկոլի քաղաքական պոռնիկներին ևս մեկ անգամ զգուշացնում եմ, որ Հայաստանի և հայության նկատմամբ վերոնշյալ հանցանքը չկանխելը չափազանց ծանր հետևանքներ է ունենալու նաև իրենցից յուրաքանչյուրի համար՝ ինչպես վերը նշված պատճառներով Տիգրանաշենի հանձնումից հետո, այնպես էլ, հնարավոր է, դրանից առաջ, եթե հայ ազգը հարկադրված որոշեց կատարել պատժիչ-կանխիչ այն գործողությունները, որոնք պարտավոր են կատարել, բայց չեն կատարում իրենք:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ