Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ատելություն գեներացնելով՝ օրակարգ են բերում 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը

Ատելություն գեներացնելով՝ օրակարգ են բերում 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը
04.11.2026 | 20:11


Քանի որ մեր հասարակությունը տեղեկատվական խայծերի նկատմամբ չունի դիմադրողունակություն, ապա համապատասխան կենտրոնները տեղեկատվական խայծ նետելու և դրա վրա ռազմավարություն մշակելու խնդիր բացարձակ չունեն։
Ն․ Փաշինյանի և Վ․ Պուտինի՝ Գյումրիի 102-րդ ռազմաբազային անդրադարձից հետո, չեմ հիշում որ լրատվամիջոցի հետ զրույցում նշել էի, որ կանխատեսելի է առաջիկայում սադրանքների կազմակերպումը, որպես տեղեկատվական գրոհի սկիզբ։ Իհարկե, չէի կարծում, որ այն կլինի այսքան արագ և այսպես կազմակերպված։ Իշխանական «սիվիկ» անունով կայքի հրապարակած տեսանյութը, որտեղ առանց դեմքերի ֆիքսված է քարոզչության տեսանկյունից ամենկարևորը՝ «ռուս զինվորականն ընդդեմ հայի», ինչը ենթադրաբար պետք է լիներ կամ դեռ կլինի ռեզոնանսային՝ գեներացնելով ատելություն և օրակարգ բերելով 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց։
Իհարկե, այս գործողության մասնակիցների մեծամասնությունը ակամայից կհայտնվի այդ արարի մեջ, իսկ մի մասը՝ այդ արարի համար նախապես պատրաստված կլինի։
Այստեղ կմնա ամենակարևոր հարցը. «Իսկ ո՞ւմ է ձեռնտու հենց այսօր ու հենց հիմա նման օպերացիան»։ Այս հարցը թող մնա որպես հռետորական:

Հ․Գ․ Եվ թո՛ղ լինի, ինչ լինելու է․․․

Արա Լ. Պողոսյան
Դիտվել է՝ 4326

Մեկնաբանություններ