ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հայաստանը կարող է իրանական էներգակիրների տարանցման երկիր դառնալ

Հայաստանը կարող է իրանական էներգակիրների տարանցման երկիր դառնալ
10.05.2015 | 14:41

Հայաստան էներգակիրների արտահանման համար նախ անհրաժեշտ է ճանապարհներ կառուցել. ավտոմայրուղիներ կամ երկաթուղի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին՝ անդրադառնայով հարցին, կարո՞ղ է Հայաստանը միջուկային խնդրի վերջնական կարգավորումից հետո իրանական էներգակիրները դեպի Եվրոպա փոխադրելու ճանապարհին տարանցիկ երկիր դառնալ: Դիվանագետը դա հնարավոր է համարում: «Երբ մենք վերջնական համաձայնության գանք վեցյակի երկրների հետ, Իրանի տնտեսությունում լուրջ առաջընթաց տեղի կունենա: Ես վստահ եմ, որ այդ ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական ոլորտում, ավելի կբարելավվեն, այդ թվում՝ ճանապարհաշինության բնագավառում: Մենք համաձայնություններ ունենք, և այդ նախագծերի հետ կապված քննարկումներ են անցկացվում»,- նշել է Մոհամադ Ռեիսին: Միջուկային ծրագրի կարգավորման մասին դեսպանն ասել է, որ ժամանակ է հարկավոր, հնարավոր է՝ հունիսի վերջին համաձայնություն ձեռք բերվի:

Դիտվել է՝ 4094

Մեկնաբանություններ