Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռումինիայի վարչապետը հրաժարական տվեց

Ռումինիայի վարչապետը հրաժարական տվեց
05.11.2015 | 14:52

Ռումինիայի վարչապես Վիկտոր Պոնտան հրաժարական է տվել: Նրա հետ հրաժարական է տալիս ամբողջ կառավարությունը: 20 հազար մարդ դուրս էր եկել Բուխարեստի փողոցներ՝ պահանջելով վարչապետի ու ներքին գործերի նախարարի հրաժարականը: Բողոքի պատճառը հոկտեմբերի 30-ին Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ողբերգությունն է՝ հրդեհի հետևանքով 32 մարդ է զոհվել: Ցուցարարները պնդում էին, որ ողբերգության պատճառը կառավարության կոռուպցիան է: 43-ամյա Վիկտոր Պոնտայի դեմ ճնշումները վերջին շրջանում ուժգնանում էին: Սեպտեմբերին դատավարություն էր սկսվել զեղծարարությունների, հարկերը թաքցնելու, փողերի լվացման մեղադրանքներով: Նա հերքել էր մեղադրանքները:

Դիտվել է՝ 835

Մեկնաբանություններ