Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Նոր Հայաստան»-ը երթով հասավ ԿԸՀ, բայց հանդիպեց ոստիկանական պատի

«Նոր Հայաստան»-ը երթով հասավ ԿԸՀ, բայց հանդիպեց ոստիկանական պատի
07.12.2015 | 00:24

«Նոր Հայաստան»-ը Ազատության հրապարակից երթով շարժվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Սակայն, ԿԸՀ չհասած, երթի մասնակիցները չկարողացան շարունակել երթուղին, քանի որ հանդիպեցին ոստիկանական պատի, ովքեր պաշտպանված են մահակներով, սաղավարտներով:

Նախաձեռնության ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ եթե իրենց չեն թողնում մոտենալ շենքին ու իրենց պահանջը՝ անվավեր ճանաչել այս հանրաքվեի արդյունքները, հնչեցնել ԿԸՀ ղեկավարների համար, ապա իրենք պահանջում ներկայացուցիչ ուղարկել երթի մասնակիցների մոտ:

«Մեր պահանջն է՝ անվավեր ճանաչել կեղծ քվեարկության արդյունքը: Մենք խաղաղ ենք, մենք խնդրում ենք տրամադրել հնարավորություն մոտենալ ԿԸՀ-ին և մեր պահանջը հնչեցնել այդ պետական մարմնի շենքի մոտ: Հակառակ դեպքում, մենք ստիպված ենք լինելու սպասել մինչև որևէ մեկը գա այստեղ՝ լսելու մեր պահանջը»,- նշեց Ղուկասյանը:

Ըստ նրա՝ իրենք չեն հանդուրժի նման քաղաքականություն և զգուշացրել են, որ հերթական անգամ քվեարկության խախտումների դեպքում դիմելու են անհնազանդության:

«Հիմա մենք հնարավորություն ենք տալիս զերծ մնալ, չտանել երկիրը վտանգավորության ճանապարհով: Հասկացեք, որ մենք չենք հանդուրժելու ժողովրդի ազատությանը բռնանալ: Այսօր որոշվում է մեր պետության ճակատագիրը: Մեր պահանջը ճիշտ է, հետևողական ենք լինելու, հետ չենք կանգնելու»,- շեշտեց Ա. Ղուկասյանը:

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ