ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված շքերթը խաղաղության ուղերձ է

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված շքերթը խաղաղության ուղերձ է
22.09.2016 | 11:39

ՀՀ 25-ամյակին նվիրված շքերթը խաղաղության ուղերձ է՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Այս շքերթը խորհուրդ է պարունակում և այդ խորհուրդը խաղաղության ուղերձն է: Խաղաղություն, որը ցույց է տալիս, որ մենք խաղաղասեր ենք` ոչ թե նրա համար, որ մենք վախենում ենք պատերազմից և ի վիճակի չենք մեզ պաշտպանելու, այլ ընդհակառակը, որ սա պարզապես բարի կամքի դրսևորում է: Խաղաղությունը մեր աշխարհընկալման մեջ է: Եթե հակառակորդը փորձ անի խաղաղությունը խաթարելու, կստանա ուժգին հակահարված: Այս ուղերձը և աշխարհը, և Ադրբեջանը պետք է ընդունեն, որպես խաղաղության ուղերձ»,- ընդգծել է Բաբայանը:


ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաև նշեց, որ Ադրբեջանը փորձեց տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով պառակտել հասարակությունը, սակայն նրանց չհաջողվեց: «Ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչները սուտ լուր տարածելով տարբեր սոցիալական ցանցերում, փորձում էին նսեմացնել հայ ժողովրդի հաղթանակը: Իհարկե, սա ցանկացած ագրեսորի, հանցագործի և ավազակի պահվածք է, որ իր անհաջողությունը փորձում է ցույց տալ այլ ձևով»,- եզրափակել է Բաբայանը:

Դիտվել է՝ 3744

Մեկնաբանություններ