Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արամ Սարգսյան. Մարտի 1-ն այն թեման չէ, որ պետք է շահարկել

Արամ Սարգսյան. Մարտի 1-ն այն թեման չէ, որ պետք է շահարկել
01.03.2017 | 20:59

Երևանի Ազնավուրի հրապարակից մեկնարկեց Մարտի 1-ի կապակցությամբ «Ելք» դաշինքի երթը դեպի Մյասնիկյանի արձան: Երթին մասնակցում են «Ելք» դաշինքի անդամները, այդ թվում նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նա նշեց, որ առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները հայտարարում են, որ Մարտի 1-ի բացահայտումն իրենց թիվ մեկ խնդիրն է. «Այն դեպքում, երբ նրանցից շատերը, արդարացնելով այդ գործընթացը, իշխանության հետ կոալիցիա կազմեցին, ոմանք նաև պաշտոնի բարձրացում ստացան, բայց այսօր ասում են՝ մենք կապ չունենք: Ցավոք, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը դարձել են շահարկման առարկա… Անհնարին է այդ խնդիրը չլուծելով՝ պետություն կառուցել»: Արամ Սարգսյանի կարծիքով՝ Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելը պարզ ու հեշտ է, պետք է միայն կամք ու ցանկություն:

«Ելք»-ը դիմել էր ՀԱԿ-ին՝ այսօր միասնական հավաք անելու կոչով, ինչո՞ւ չստացվեց հարցին ի պատասխան՝ Ա. Սարգսյանը նշեց. «2008-ին մենք պաշտպանեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, և ձևավորվեց ՀԱԿ-ը, որի համար չեմ զղջում, ՀԱԿ-ի շրջանակներում պայքարել եմ ազնիվ: Մարտի 1-ը այն թեման չէ, որը պետք է շահարկել: Շատ վատ է, որ քաղաքական գործընթացները բերում են նրան, որ այն մարդկանց, որոնց հետ ծանր ու դժվար օրեր ես անցկացրել, չես կարողանում միասնական որևէ բան անել, բայց նաև հասկանում եմ ՀԱԿ-ի «հոգեվիճակ»-ը և ըմբռնումով եմ մոտենում այդ վերաբերմունքին»:

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ