Հունիսի 23-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հանդիպումը նշանավորվեց Բագրատ Սրբազանի խորիմաստ ելույթով, որի հիմնական ուղերձը արդի քաղաքական իրականության մեջ ազգային պայքարի հիմքերը վերաիմաստավորելու անհրաժեշտության մատնանշումն էր...
Մեր ժամանակներում մարդկանց բարեկեցության շեշտակի աճն ու լավ կյանքի համն առնելը բերել են մարդկության պատմության մեջ որակապես նոր երևույթի, այն է՝ կյանքի գնով զոհողության գնալը ավելի ու ավելի անիմաստ համարելը, որի անմիջական հետևանքներից է բարեկեցիկ երկրներում զինվորական ծառայության պարտադիր չլինելը։
Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»...
ՈՒինսթոն Չերչիլը պատմում է.
«Մի օր տաքսի նստեցի, որ գնամ BBC-ի գրասենյակ հարցազրույցի։ Երբ հասանք` տաքսու վարորդին խնդրեցի սպասել 50 րոպե մինչ վերադառնամ։
Ռուսական հեղափոխական պայքարի տարիներին տասնյակ հազարավոր աննկուն, խիզախ նվիրյալ անձանց կողքին եղել են տասնյակ, հարյուրավոր ոստիկանության գործակալներ, սադրիչներ։ Ռուսաստանի գլխավոր սադրիչը կոչվում էր Եվնո Ազեֆ, և՛ ոստիկանության գործակալ, և՛ Սոցիալիստական հեղափոխական։ Ազեֆը կայսրության ամենաբարձր վարձատրվող գաղտնի գործակալն էր՝ ստանալով 1000 ռուբլի ամսական։
Արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր, «Վերք Հայաստանի» հեղինակ Խաչատուր Աբովյանի թոռ Կոնստանդինի վերաբերյալ 1897 թ․ փետրվարին Թիֆլիսի «Արձագանք» թերթը այսպիսի լուր տպագրեց․ «Կրթական ասպարիզում իւր բարեգործութեամբ յայտնի մեծ․ պ․ Աղէքսանդր Մանթաշեանը որոշեց Խաչատուր Աբովեանի անդրանիկ թոռ Կոնստանդին Աբովեանին, որ մի 18 տարեկան երիտասարդ է և իւր միջնակարգ ուսման ընթացքը առաջիկա մայիսին աւարտում է Գէորգեան ճեմարանում, իւր թոշակաւոր ընդունելով, ուղարկել Գերմանիա, բարձրագոյն ուսում ստանալու համար»։
Չգիտեմ՝ նո՞ր երևույթ է, թե՞ հին, բայց, ամեն դեպքում, սարսափելի է. տպավորություն է, որ շատերը, ցավոք, հասարակության ճնշող մեծամասնությունը ամեն օր սպասում է, թե ո՞վ է մի տեղ սայթաքելու, որպեսզի ոչնչացնեն, կոտրեն, փչացնեն մարդուն։
Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի՝ գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ...