Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 139692

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 139692
04.12.2020 | 15:23

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1184-ով՝ հասնելով 139692-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, բուժվածների թիվն ավելացել է 1762-ով և հասել 114990-ի, իրականացվել է 3398 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 522843-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2860-ի: Բուժվում է 21842 մարդ։

Դիտվել է՝ 4008

Մեկնաբանություններ