Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 140959

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 140959
05.12.2020 | 14:57

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1267-ով՝ հասնելով 140959-ի, գրանցվել է մահվան 35 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1076-ով և հասել 11666-ի, իրականացվել է 3305 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 526148-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2895-ի: Բուժվում է 21998 մարդ։

Դիտվել է՝ 5302

Մեկնաբանություններ