Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պետք է փորձենք փոխել այս ցածրակարգ տրագիկոմեդիայի ընթացքը

Պետք է փորձենք փոխել այս ցածրակարգ տրագիկոմեդիայի ընթացքը
30.08.2026 | 15:32



Ռեժիսորական դիտարկում

Ես տարբեր առիթներով իմ ընկերներին ասել եմ, որ կարծում եմ՝ աշխարհի ամենասուբյեկտիվ մարդիկ ռեժիսորներն են: Հիմա շատ ծավալուն բացատրությունը չեմ գրի՝ այն պահելով մի ուրիշ առիթի համար: Միայն կասեմ, որ, նույնիսկ հանճարեղ գրական ստեղծագործությունները կարդալիս, ռեժիսորը այն մտովի ֆիլմի է վերածում՝ անպայման իր սեփական տեսլականը ներդնելով և պատկերավորելով (լավ ռեժիսորը): Օբյեկտիվ իրականության դեպքում նույն պատմությունն է, սակայն այստեղ շատ նուրբ է ամեն ինչ, պետք է շատ չտարվել սեփական մտահղացումներով՝ իրականությունից չկտրվելու համար:

Գիտե՞ք, մեր իրականությունը երբ ֆիլմի եմ վերածում, ինձ այդ ֆիլմը դուր չի գալիս: Նույնիսկ «ողբերգություն» ժանրի համար պակաս բաներ կան: Գրեթե դրական կերպարներ գոյություն չունեն, և բացասական կերպարների մրցավազք է: Իհարկե, ցայտուն արտահայտված է գլխավոր բացասական կերպարը, որն իր մեջ ներառում է մինչ այժմ գրված ողբերգությունների բոլոր բացասական կերպարների ամենաայլանդակ, ամենապիղծ հատկանիշները: Այդ գլխավոր բացասական կերպարը իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում, մոր փորն է ընկել, որովհետև ֆիլմի ռեժիսորը դրամատուրգիական լրջագույն սխալ է թույլ տվել, որևէ դրական կերպարի չօժտելով այնպիսի հնարավորություններով, որ կարողանա լուրջ կոնֆլիկտ ստեղծել: Յուրաքանչյուր ֆիլմ պետք է ունենա սկիզբ, կոնֆլիկտ, կուլմինացիա և ավարտ: Սկիզբը թույլ էր, պրիմիտիվ էր, սարքած էր... «Չե՜մ հավատում»,- կասեր Ստանիսլավսկին: Բայց դա արդեն անցած էտապ է, հիմա մենք կոնֆլիկտի փուլում ենք, որը շատ երկարեց, որը կարծես թե կա, բայց այդպես էլ կուլմինացիայի չի վերածվում: Սա ավելի շատ սերիալի ժանրի է նման, ցածրակարգ սերիալի, որտեղ, կարծես թե, կան որոշ զարգացումներ, բայց ուղղակի ձգձգում են՝ ավելի շատ սերիաներ նկարահանելու համար:

Ես երբեք չեմ ցանկացել որևէ դեր ստանալ այս զզվելի ֆիլմում, բայց ուղղակի դիտորդ լինելն ավելի սարսափելի է: Իրավիճակի վրա լուրջ ազդեցություն ունենալ ֆիլմի ռեժիսորը ինձ թույլ չի տա, որովհետև գիտի, որ ես՝ սուբյեկտիվս, ամեն ինչ կփորձեմ փոխել: Սակայն դիտորդ չեմ եղել և չեմ լինելու, ի վերջո, սցենարից բոլորն էլ, վաղ, թե ուշ, շեղվում են: Կաշխատեմ գտնել միջոցներ՝ դրան նպաստելու համար:

Ինձ ահավոր դուր չի գալիս այս ցածրակարգ տրագիկոմեդիան, բայց այն իրական է, չենք կարող ալիքը փոխել, ստիպված պետք է փորձենք ֆիլմի ընթացքը փոխել, ինչը չափազանց դժվար է, բայց շատ ավելի նախընտրելի, քան՝ ընտելանալը և նայելը:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 490

Մեկնաբանություններ