Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Լևոն Խեչոյանը չի ընդունել նախագահի շնորհած մեդալը

Լևոն Խեչոյանը չի ընդունել նախագահի շնորհած մեդալը
28.05.2013 | 22:32

Այսօր նախագահի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Արձակագիր Լևոն Խեչոյանը չի ընդունել նախագահի շնորհած մեդալը: lragir.am-ին նա ասել է, որ պատճառը աննախադեպ չափերի հասնող արտագաղթն է ու ազատամարտիկների նկատմամբ վերաբերմունքը, որոնք սոցիալական ծանր պայմաներում են ապրում ու հենց այսօր էլ նստացույց են անում:

Գրողը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Նշենք, որ նա Արցախյան ազատամարտի մասնակից է: 2000-ին «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական` «Ոսկե եղեգն» մրցանակին։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ