Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն իր հերթական ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն իր հերթական ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում
30.08.2026 | 13:07

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է՝ օր, որը նա երրորդ անգամ անցկացնում է իր ընտանիքից հեռու, Արցախից հեռու:

Նա և Արցախ աշխարհի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող էին հեռանալ և փրկվել, բայց նրանք մնացին Ստեփանակերտում, որպեսզի իրենց ազատության գնով հազարավոր արցախցիների համար բացվեր ճանապարհը Հակարի կամրջով։ Բակո Սահակյանը իր ազատությունը զոհաբերեց և ընտրեց բանտարկությունը՝ հանուն իր ժողովրդի:

Այսօր նա և Արցախ աշխարհի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատվում են Բաքվում։ Բայց դատվում է ոչ թե նա, այլ մենք բոլորս ենք դատվում։

Բաքվի դատավարության ժամանակ դատում էին ոչ միայն իրենց, այլև մեր հիշողությունը, մեր փառահեղ անցյալը, մեր հաղթանակները, մեր արժեքները և այն, ինչ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կարողացավ կառուցել խաղաղության տարիներին։

Այսօր Արցախի բոլոր չորս նախագահները ճաղերի հետևում են, երեքը՝ Բաքվում, մեկը՝ Երևանում։

Նրանցից յուրաքանչյուրի ծննդյան օրը պետք է լինի հիշողության օր, համերաշխության և պայքարի օր, որ հայ ժողովուրդը կարող է կրկին ոտքի կանգնել և կրկին դառնալ ազատագրողների ազգ։ Բայց նրանք, ովքեր լռում են, ոչ միայն իրենց լուռ համաձայնությունն են տալիս այս հակապետական և ուրացման քաղաքականությանը, այլ նաև այդ լռության համար չունեն արդարացում՝ ո՛չ կառավարությունների, ո՛չ քաղաքական ուժերի, ո՛չ մեզ՝ սովորական քաղաքացիներիս համար, ովքեր, թերևս, չափազանց արագ են սովորել առաջ շարժվել՝ առանց անցյալին հետ նայելու:

Եվ այնուամենայնիվ, մենք կհաղթահարենք:

Մենք պետք է հաղթահարենք այս բոլոր դժվարությունները:

Եվ մենք կհաղթահարենք ու կդառնանք միասնական, ազգային արժեքներով և նորից հաղթանակներ կերտող ազգ:

Ուժ և համբերություն մեր բանտարկյալներին: Ուժ և տոկունություն նրանց ընտանիքներին, որոնք օրեր են հաշվում: Ուժ և քաջություն մեզ բոլորիս, որպեսզի չմոռանանք հիշելը:

Ազատություն այսօրվա հակապետական իշխանության հրահանգներով և նրանց ազգակործան քաղաքականության արդյունքում բանտարկված բոլոր հայրենատեր հայերին՝ Բքավից մինչև Երևան:

Շնորհավորում եմ, Բակո Սահակիչ:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ