ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Նույն նարատիվն են առաջ տանում

Նույն նարատիվն են առաջ տանում
14.07.2026 | 10:47

Բաքվեցի դիկտատորը, ով Եվրոպայում և աշխարհում հայտնի «ադրբեջանական լվացքատան» կամ «խավիարային դիվանագիտության» հեղինակն ու հովանավորն է, խոսում է ԵԽԽՎ-ում կոռուպցիայի, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոյի գումար ստանալու մասին։

Սա նման է այն բանին, երբ մարմնով ու հոգով պոռնիկը խոսում է բարոյականության մասին։

Ադրբեջանում կլանային համակարգ ստեղծած ու ամբողջ կապիտալը յուրային կլանների մեջ բաժանած դիկտատորը Սամվել Կարապետյանին անվանում է օլիգարխ։

Չնայած այս մասով Ալիևը և Նիկոլը նույն նարատիվն են առաջ տանում։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ