ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ինձ համար հող ազատագրողը արժեք է, հող հանձնողը` դավաճան

Ինձ համար հող ազատագրողը արժեք է, հող հանձնողը` դավաճան
15.07.2026 | 11:11

Իր` գեներալ Մանվել Գրիգորյանի մասին շատերը վատը կխոսեն, շատերը` լավը, բայց պատմությունը երկուսին էլ չի հիշի։ Պատմությունը կհիշի Մանվել Գրիգորյանի արած գործը և նրան կդատի ըստ իր արած գործի։

Պատմությունը կհիշի, որ Մանվել Գրիգորյանը Արցախում մի հսկա տարածության ազատագրության հրամանատարն է եղել։

Կհիշի նաև Մանվել Գրիգորյանի դեմ կանգնածներին ու կդատի ըստ նրանց գործերի` Հայաստանի տարածքի կեսի չափ` 12 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի կործանմամբ, և Հայաստանի ռեգիոնալ կշռի զրոյացմամբ ու կդատի ըստ այդմ։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ինձ համար հող ազատագրողը արժեք է, հող հանձնողը` դավաճան։

Դիտվել է՝ 3833

Մեկնաբանություններ