Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Համացանցը բոլորին բարձրախոս տվեց, բայց, ցավոք, ոչ բոլորին՝ մտածելու ունակություն

Համացանցը բոլորին բարձրախոս տվեց, բայց, ցավոք, ոչ բոլորին՝ մտածելու ունակություն
16.10.2026 | 14:18

Էս ինտերնետն ու համացանցն էլ մի առանձին գլխացավանք են, հատկապես երբ տեսնում ես բաներ, որոնք զավեշտ անվանելն անգամ շռայլություն կլինի։

Առաջ տգետները կարծիք արտահայտելու սահմանափակ հնարավորություններ ունեին, առավել ևս՝ լսելի դառնալու։ Նրանց մասին գիտեին հարևաններն ու մերձավոր շրջապատը, և դա, թերևս, հասարակության հոգեկան առողջության պահպանման լավագույն մեխանիզմներից մեկն էր։

Հիմա ամեն մի անգրագետ ուղիղ եթեր է մտնում, քաղաքական վերլուծություններ անում, աշխարհաքաղաքական գործընթացներ բացատրում, իր «անզուգական» կարծիքն է ներկայացնում՝ այնպիսի ինքնավստահությամբ, կարծես առնվազն մի քանի պետության ճակատագիր է կանխորոշել։

Բայց ամենասարսափելին նույնիսկ դա չէ։ Ամենասարսափելին այն է, որ այդ ամենը լսողներ ունի։ Ավելին՝ այդ լսարանն իր հերթին կարծիք է ձևավորում, տարածում, քարոզում ու երբեմն էլ որոշում, թե ով է խելացի, ով՝ տգետ, ով՝ հայրենասեր, ով՝ դավաճան։

Մի խոսքով՝ համացանցը բոլորին բարձրախոս տվեց, բայց, ցավոք, ոչ բոլորին՝ մտածելու ունակություն։

Վայն եկել, տարել է էդ հանրությանը։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1239

Մեկնաբանություններ