Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է այն ղեկավարելու բարոյական և քաղաքական իրավունքը

Իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է այն ղեկավարելու բարոյական և քաղաքական իրավունքը
02.05.2026 | 16:27

Մինչ Նիկոլն ու իր շքախումբը զբաղված են ցուցադրական անհոգությամբ և հանրությանը շեղող դատարկ զբաղմունքներով, իրականությունը ձևավորվում է մեր թիկունքում։ Բաքվում այլևս չեն էլ թաքցնում իրենց նպատակը․ նրանք պարծանքով հայտարարում են, որ ստացել են այն, ինչի մասին տարիներ շարունակ միայն երազում էին՝ մուտք Հայաստան՝ առանց դիմադրության։ Իհարկե, ըստ երկուստեք պայմանավորվածությունների, դրա անունը դրել են «խաղաղություն»։

Եվ սա հետևանք է, հետևանք՝ անհայրենիք, դավաճան ու հայատյաց իշխանություններ ունենալու։

Մինչ Հայաստանի ղեկավարը ցուցադրում է անհոգություն և քաղաքական անլրջություն, նրանք, ովքեր դեռ երեկ պարտվել էին մեր զինվորին, այսօր քայլում են մեր հերոսների արյամբ ազատագրված, բայց մեկ ստորագրությամբ հանձնված հայրենիքում՝ իրենց պիղծ ոտնահետքերը թողնելով այնտեղ,

իրենց ոճրագործության հետքերը վերածելով ցուցադրության օբյեկտի օտարերկրյա դիվանագետների առաջ։

Եվ այս ամենը տեղի է ունենում ոչ թե Հայաստանի իշխանությունների դիմադրության պայմաններում, այլ նրանց աջակցությամբ։

Այս իրավիճակը սխալների շղթա չէ։ Սա քաղաքական պատասխանատվության լիակատար ձախողում է, որի գինը վճարում է պետությունը, ժողովուրդը և ապագան։

Իսկ իշխանությունը, որը չի կարողանում պաշտպանել հայրենիքը, կորցնում է բարոյական և քաղաքական իրավունք՝ ղեկավարելու այդ հայրենիքը։

Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը։

Առանց Նիկոլ գերությունից կազատվի Արցախն ու անվտանգ կլինի Հայաստանը։

Այլ ճանապարհ, որը կպահպանի արժանապատվությունն ու պետականությունը, պարզապես չի մնացել։

Մետաքսե Հակոբյան

Դիտվել է՝ 5713

Մեկնաբանություններ