Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Ծառայության կատարման ընթացքում արգելված է քնել

Ծառայության կատարման ընթացքում արգելված է քնել
25.08.2026 | 13:46

Դիրքում քնելը` լինի օրապահ, լինի պարեկ, լինի ժամապահ, լինի մարտական դիրքի դիրքապահ, լինի այլ ծառայության` անցակետի հերթապահ և այլն, քնելը միշտ, բոլոր ժամանակներում` խաղաղ թե պատերազմի, նույն կերպ է կանոնակարգվում, այն է` ծառայության կատարման ընթացքում արգելված է քնել։
Ասենք ի՞նչ կապ ունի պատերազմի կամ խաղաղության ռեժիմը, ա՛յ բանակն ատող ու բանակի հետ կապ չունեցողներ։
Իսկ ահա ծառայության իրականացումը «քֆուր դնելով» կատարելը վկայում է կարգապահության բացակայության մասին, բարոյահոգեբանական անկման, սպայական կազմի անպատրաստության ու էլի լիքը բաների մասին։
Իսկ պայմանագրային զինծառայողի ինքնասպանությու՞նը... դա էլ բանակում տիրող բարդակի մասին է։ Զինծառայողը պետության հատուկ հոգածության տակ գտնվող անձ է, հետևաբար` ամբողջ ծառայության ընթացքում պետությունը պատասխանատու է թե՛ նրա վարքագծի համար, թե՛ նրա սոցիալական պահանջմունքների հասցեագրման համար։ Եթե նա մոլեխաղերով է տարված և այլն, պետությունը պարտավոր է վերահսկողության մեխանիզմներ ունենալ, այդ թվում արդյունավետ կիրառել ԱՀՏԱ գծով (մեր ժամանակ հաստիքն այսպես էր կոչվում, նույն ինքը` զամպալիտ) տեղակալի ինստիտուտը։
Ու էլի շատ բան կարող եմ ասել, բայց սա այդ հարթակը չէ։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 2481

Մեկնաբանություններ