ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

«Կարող ա՞ տրամվայ եմ նստել»

«Կարող ա՞ տրամվայ եմ նստել»
27.05.2026 | 21:23


Քաղպայմանագրայինների ծաղկաձորյան այսօրվա քարոզարշավի դրվագներից մեկը մի հին անեկդոտ հիշեցրեց:

Խմած-անջատված մի մարդ բարձրանում է ավտոբուս:

«Բարև, ավտոբուսի ժողովուրդ»,- ասում է:

Ձեն-ձուն չկա:

«Ավտոբուսի ժողովուրդ, բարև»:

Էլի ոչ մի ձեն:

«Էս կարող ա՞ տրամվայ եմ նստել»,- ինքն իրեն քրթմնջում է հարբածը:

Հիմա կերած-անջատվածինն է:

«Ժողովուրդ ջան, ում ենք ընտրում 20-26-ի՞ն»:

Մի քանի դժկամ-անհասկանալի արձագանք:

«Չէ, տենց չեղավ: Էրեխեք, հլը միացեք. ում ենք ընտրում 20-26-ի՞ն»:

Էլի՝ ոչ իր ուզած արձագանքը:

«Կարող ա՞ ուրիշ տեղ եմ էկել…»:

Լրիվ անեկդոտ է սա, մարդկանց էլ «Ուրախ ավտոբուսի» ուղևորների տեղ է դրել, «սրտիկ» ցույց տա՝ ծափիկ ստանա: Վաղն էլ էս խելքով ռազմական շքերթ է ընդունելու: Բայց դա արդեն լրիվ այլ անեկդոտ է:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 9362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ