Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով դատապարտել է հունիսի 26-ին երկրի հարավային ափամերձ շրջանների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները։ Թեհրանը Վաշինգտոնի գործողություններն անվանել է հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի խախտում և ընդգծել, որ իրանական զինված ուժերի պատասխան գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում:               
 

Ադրբեջանը՝ վտանգավոր երկընտրանքի առջև

Ադրբեջանը՝ վտանգավոր երկընտրանքի առջև
27.06.2026 | 15:01

Իսրայելի Կնեսեթը կճանաչի, թե չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ կիմանանք մոտ ժամանակները:

Թե ինչի համար է Իսրայելի արտգործնախարարն այդ հարցը մտցրել խորհրդարան, հասկանալի է. Թուրքիայի հետ հարաբերությունները լարվում են, և այդ քայլով ցանկանում է հավասարակշռել Գազայի ցեղասպանության Թուրքիայի մեղադրանքները:

Արցախի անկման գործում վճռորոշ դեր են կատարել իսրայելական զենքերը, ռազմական խորհրդատուներն ու մասնագետները, հրեական լոբբին ու համաշխարհային մամուլի վրա հրեաների ունեցած ազդեցությունը: Նաև, Արցախում փորձարկում էին հետագայում Գազայի շրջափակման և նույն մոդելով այնտեղ ևս նույն սցենարով էթնիկ զտում կազմակերպելու հնարավորությունը: Մյուս կողմից, Ադրբեջանին աջակցելով, դիմացը ստացել են Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ օգտագործելու թույլտվություն:

Բայց մեզ հիմա այլ բան պետք է հետաքրքրի:

Ադրբեջանում Իսրայելի ազդեցությունը հսկայական է, հատկապես այնտեղ հզոր են հետախուզական կառույցները: Իրանի օրինակով մենք տեսանք, թե որքան ահարկու են ՄԱՍԱԴԻ հնարավորությունները: Բնականաբար, Ադրբեջանում էլ է այդ կառույցը խորքային կերպով ներթափանցած:

Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրումը ծանր վիճակի մեջ է դնում Ադրբեջանին, որը ստիպված է լինելու ընտրություն կատարել, եթե այդ հակամարտությունը խորանա և արդեն գործողությունների փուլ մտնի:

Դա մի ընտրություն է, որը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, նաև՝ հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 251

Մեկնաբանություններ