ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.07.2026 | 00:02
Արքա՛ երկնավոր,
տու՛ր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, զորացրու՛ իմ սիրտը՝ ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու։
Եվ ողորմի՛ր
Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս
Ամեն

Սուրբ Ներսես Շնորհալի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2206

Մեկնաբանություններ