Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Սպիտակ արջի հոգնայից Նիկոլի մոտ արտակարգ սրացում է, այդ պատճառով էլ իր վերջի սկիզբը շփոթել է ԵԱՏՄ-ի վերջի սկզբի հետ. 2

Սպիտակ արջի հոգնայից Նիկոլի մոտ արտակարգ սրացում է, այդ պատճառով էլ իր վերջի սկիզբը շփոթել է ԵԱՏՄ-ի վերջի սկզբի հետ. 2
01.08.2026 | 12:03


Սկիզբը՝ այստեղ

Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրները սկսվել էին դեռ մայիսի վերջին: «Ռոսսելխոզնադզորը» փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցրել տարբեր ապրանքների ներմուծման վրա՝ դա բացատրելով անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների խախտումներով: Արգելքի տակ հաջորդաբար հայտնվել են ծաղիկները, բանջարեղենը, մրգերը, ձկնամթերքը, իսկ հետո՝ հայկական ծագում ունեցող գրեթե ամբողջ կարանտինային արտադրանքը։ Ռուսաստանը հուլիսի 27-ից իր շուկան ամբողջությամբ փակել է հայկական նաև կաթնամթերքի առջև։

Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունը, սակայն, ընդամենը հայտարարություն է. ԵՄ շուկան շարունակում է հիմնականում փակ մնալ հայաստանյան արտադրողների համար

Սահմանափակումները ցավոտ են դարձել Հայաստանի համար, քանի որ նրա գյուղմթերքի արտահանման ավելի քան 90%-ը բաժին է ընկնում ռուսական շուկային։ Նիկոլի իշխանությունը հայտարարել է մատակարարումների այլընտրանքային ուղղությունների որոնման մասին։ Եվրահանձնաժողովը Երևանին 52 մլն եվրո է հատկացրել մասնավոր սեկտորին աջակցելու համար, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Եվրամիության շուկան բաց կլինի Հայաստանից թարմ գյուղմթերքի 99 տոկոսի և ըմպելիքների ու ալկոհոլային արտադրանքի 90 տոկոսի համար:

Եվրահանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը, սակայն, ընդամենը հայտարարություն է, քանի որ ԵՄ շուկան շարունակում է հիմնականում փակ է մնալ հայաստանյան արտադրողների, Հայաստանից թարմ գյուղմթերքի, ըմպելիքների, ալկոհոլային և այլ արտադրանքների ներմուծման համար, նույնիսկ Նիկոլն ինքն է ստիպված եղել խոստովանել, որ ԵՄ հնարավորություններից, այսինքն՝ Լյայենի խոստացածից, արագ օգտվել չի ստացվի, քանի որ Եվրամիության ներմուծման գործող ընթացակարգերը Հայաստանի համար չեն փոխվի։ Ընդգծենք, որ արտադրանքի անվտանգության և որակի հետ կապված ԵՄ ընթացակարգերը բավականին խիստ են:

Նիկոլի մերժման դիմաց՝ մերժում Պուտինից

Նիկոլենք հայտարարել են, որ մտադիր են շարունակել աշխատանքը ԵԱՏՄ-ում ՝ միաժամանակ զարգացնելով հարաբերությունները Եվրոպական միության հետ։ ԵԱՏՄ-ում ու Մոսկվայում, իրենց հերթին, ընդգծում են, որ անհնար է համատեղել մասնակցությունը երկու միավորումներին, և կարծում են, որ Հայաստանը պետք է որոշի իր հետագա արտաքին քաղաքական ուղեգիծը՝ այն հաստատելով հանրաքվեով, և իր ճշտած դիրքորոշումը ներկայացնի առավելագույնը դեկտեմբերին: Պուտինը վերջին՝ հուլիսի 27-ի հեռախոսազրույցի ընթացքում ևս մի անգամ հիշեցրել է Նիկոլին այս մասին, որը, սակայն, դարձյալ, ըստ էության, հրաժարվել է նշված պայմանի կատարումից: Ահավասիկ.

«Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո»,- նշված է կառավարության պաշտոնական կայքում նիկոլի և Պուտինի հեռախոսազրույցի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության մեջ:

Ինչպես արդեն հայտնի է, Նիկոլը Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և ԵԱՏՄ կարգավորումներին, ու խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Սակայն իր վերոնշյալ մերժման (և ոչ միայն…) դիմաց, ըստ էության, դարձյալ ստացել է մերժում:

Նիկոլին ո՞վ էր ասում կղկղեր, որ հետո էլ կղկղածն ուտեր կամ լիզեր

Նիկոլ հայադավը, որը վերջին 3 օրում, իր ոհմակի հետ միասին, դժգոհություն էր հայտնում Մոսկվայից և ԵԱՏՄ-ից, քննադատում նրանց, հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և ԵԱՏՄ կարգավորումներին հակասող համարում, հայտարարում խնդիրն արագորեն չլուծելու դեպքում ԵԱՏՄ-ի վերջի սկզբի մասին, կառավարության երեկվա նիստում «զադնի» է դրել՝ խոստովանելով հայկական ձկնաբուծական արտադրանքի, գյուղարտադրանքի մի մասի՝ անվտանգության պահանջներին, սահմանված ստանդարտներին և որակի չափանիշներին չհամապատասխանելը, ընդունել այդ կապակցությամբ առկա խնդիրները՝ այսպիսով չհասկանալով կամ անտեսելով, որ դրանով իսկ հակասում է ինքն իրեն: Հիմա եթե Ռուսաստանը հրաժարվում է Հայաստանից ընդունել այդպիսի արտադրանքը, դա ԵԱՏՄ-ի վերջի՞, թե առաջընթացի սկիզբն է:

Նիկոլը կառավարության նիստում քննադատել է տեղական արտադրանքի որակը, ինչպես նաև խոստովանել, որ Հայաստանը չի կարողացել դիվերսիֆիկացնել տնտեսական կապերը, այսինքն՝ Եվրոպայում և, ընդհանրապես, արտերկրում իրացնել այն արտադրանքը, որի մուտքը ՌԴ-ն արգելել է՝ այսպիսով ակամա խոստովանելով, որ ԵԱՏՄ-ն, Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի շուկաները Հայաստանի համար այլընտրանք չունեն:

«Տնտեսական կապերի դիվերսիֆիկացում տեղի չունեցավ, չնայած կառավարությունը տնտեսվարողներին լայն հնարավորություններ տվեց,- հայտարարել է նա:- Տեղի չի ունեցել հիմնականում մեկ պատճառով՝ դիվերսիֆիկացիայի ճանապարհը նշանակում է ստանդարտների, արդյունավետության, արտադրողականության բարձրացման ճանապարհ»։

Նիկոլն ընդգծել է, որ պետությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել տեղական արտադրանքի որակի չափանիշներում։ Նրա խոսքով՝ երկրում անհրաժեշտ է լուծել պարենի բնութագրերի հետ կապված հարցերը։

«Ես, օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում,-ասել է Նիկոլը:- Շատ վաղուց, որովհետև ինձ համար ակնհայտ է, որ ըդտեղ խնդիր կա, որովհետև նախ պատահում ա անբնական ինչ-որ ճարպ, ձկան հետ առնչվում ես, տենում ես ճարպերը ըսենց հոսում են վրայից ինչ-որ տարօրինակ և անտրամաբանական: Սրանք հարցեր են, որոնց պետք ա անդրադառնանք»:

Նիկոլն այսպիսով նպատակ ունի լռեցնել Հայաստանից ձկների ներմուծման ռուսական արգելքից տուժած և բողոքի համար ոտքի ելած ձկնաբույծներին, քանի որ եթե իսկապես մտահոգված լիներ Հայաստանում աճեցված ձկների անվտանգության և որակի հետ կապված խնդիրներով, շատ վաղուց էլ պարտավոր էր բարձրաձայնել տվյալ խնդրի մասին, և ոչ միայն բարձրաձայնել, այլև լուծել, բայց քանի որ իրեն պետք են եղել ձկնաբուծության ոլորտում ընդգրկվածների և արտահանմամբ զբաղվողների ընտրական ձայները և, ընդհանրապես, աջակցությունը, չի ցանկացել նեղացնել նրանց, նախընտրել է լռել՝ «ջհանդամը» թե Հայաստանում և Ռուսաստանում սպառողներն ինչ կուտեն:

Հայաստանում աճեցվող ձկների որակի (թերևս նաև անվտանգության առնչությամբ) Նիկոլի ասածում, իհարկե, ճշմարտություն կա, որոշ արտադրողներ Եվրոպայից ձկան թանկ կերի փոխարեն, Նիկոլի ավագ եղբայր Էրդողանի երկրից գնած համեմատաբար էժան և անորակ կերն են օգտագործում կամ, միգուցե, չափից շատ բտում ձկներին, կամ, կերից բացի, արագ աճի հորմոններ տալիս, մի խոսքով որլորտում ինչ-որ բան այն չէ:

Բայց եկեք մի պահ պատկերացնենք, որ անսալով Նիկոլի խոսքին, ինչպես նաև զրկված լինելով ՌԴ շուկայում իրենց արտադրանքի իրացումից, բոլոր ձկնաբույծները ստիպված կլինեն իրենց կողմից աճեցվող ձուկը համապատասխանեցնել անվտանգության և որակի եվրոպական չափանիշներին: Պատկերացնո՞ւմ եք այդ դեպքում ծիածանափայլ իշխանի կամ թառափի 1 կիլոգրամի գինը… Հայաստանյան սպառողների գերակշիռ մասի համար այն կլինի անմատչելի, իսկ եվրոպական շուկայում, տրանսպորտային և այլ ծախսերը հաշվի առնելով, անմրցունակ: Նույնը վերաբերվում է հայաստանյան գյուղարտադրանքին:

Եվ հենց սա՛ է, որ սրիկայաբար թաքցնում է Նիկոլը, հենց սրա՛ մասին է, որ նա չի խոսում՝ փոխարենը մանիպուլացնելով հանրային կարծիքը և հայտարարելով, որ շատերը «Ռուսաստանի շուկայի, ԵԱՏՄ-ի հետ կապված իրավիճակը» ընկալում են որպես ճգնաժամ, սակայն անձամբ ինքը ստեղծված հանգամանքներում նոր հնարավորություններ է տեսնում։

ԵԱՏՄ թե ԵՄ ընտրության հարցում Հայաստանին կողմնորոշվելու, իսկ Նիկոլ հայադավին և իր իշխանական ոհմակին այդ կապակցությամբ հանրաքվե կազզմակերպելու համար տրված ժամկետը լրանում է դեկտեմբերին, իսկ արագորեն սպառվող ժամանակը Նիկոլին գժվեցնում է:

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութն՝ այստեղ

Դիտվել է՝ 9550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ