ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Պետական վեց տարբեր մարմնի կողմից շուրջ 70 ձեռնարկությունում իրականացված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մեկ լրատվական թեմա

Պետական վեց տարբեր մարմնի կողմից շուրջ 70 ձեռնարկությունում իրականացված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մեկ լրատվական թեմա
07.08.2026 | 16:14

Հարգելի՛ գործընկերներ, ինչպես հայտնի է, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հուլիսի 6-ին,7-ին, 8-ին իրականացրած մշտադիտարկման հետևանքով վարույթ էր հարուցել «Կենտրոն» հեռուստաընկերության (Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի» ՓԲԸ ) նկատմամբ։

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ցանկանում եմ հակիրճ ներկայացնել Հանձնաժողովի կայացրած որոշման էությունն ու իմ դիրքորոշումը։

ՀՌՀ-ն արձանագրել է, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող ձեռնարկություններում, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բնակարանում իրականացված խուզարկությունների, նրա ձերբակալության, «Արարատցեմենտ»-ում, «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Ուելնես»-ում և այլ ձեռնարկություններում կատարված գործողությունների վերաբերյալ հրապարակումները վերաբերում են մեկ անձի՝ Գագիկ Ծառուկյանին։ Այդ հիմքով Հանձնաժողովը եզրակացրել է, որ այդ ամենը մեկ լուր է, որովհետև ասոցացվում է Գագիկ Ծառուկյանի հետ։

Հետևաբար, ՀՌՀ-ն գտել է, որ խախտվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, ըստ որի՝ թողարկման ընթացքում մեկ թեմայի լուսաբանմանը հատկացվել է օրենքով սահմանված 25 տոկոսի առավելագույն շեմը գերազանցող ժամանակ։

Որպես «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն ծանուցվել եմ նիստի վերաբերյալ, ներկայացել եմ և հայտնել իմ անհամաձայնությունը։ Մասնավորապես, նշել եմ, որ պետական վեց տարբեր մարմնի կողմից շուրջ 70 ձեռնարկությունում իրականացված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես մեկ լրատվական թեմա կամ մեկ լուր։ Այն, որ, օրինակ, իքս ձեռնարկությունը փակվել է, կապարակնքվել է, կամ իքս ձեռնարկությունում վարույթ իրականացնող մարմինը գործողություն է իրականացնում, մեկ լուր չէ։ «Մուլտի Ուելնես»-ի փակման լուրը, որպեսզի հաճախորդը չգնա, օրինակ, մարզվելու, Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուր չեմ համարում։

Միաժամանակ բարձրաձայնել եմ նաև այս մոտեցման ռիսկայնությունը։ Եթե, օրինակ, ՀՌՀ նկատի, որ իքս հեռուստաընկերությունը մեկ լրատվական թողարկմամբ լուսաբանի կառավարության վեց տարբեր նախարարությունների գործունեությունը, որոնք ունեն տարբեր լիազորություններ և պատասխանատվության ոլորտներ (ինչպես ՄԳ կոնցեռն-ի տարբեր ձեռնարկություններ), արդյո՞ք այդ դեպքում դրանք նույնպես կհամարվեն մեկ թեմա՝ կառավարության գործունեություն։ Կամ եթե ՀՀ չորս մարզում գրանցվեն ավտովթարներ, հիմա դա մե՞կ թեմա է։ Ի դեպ, «Էպիկենտրոն»-ի թողարկումը բխել է իրականացվող գործողություններից։ Նշված օրերին «Էպիկենտրոն»-ը պլանավորված ոչինչ չի ունեցել ԲՀԿ ղեկավարին լուսաբանելու վերաբերյալ, հետևաբար լուսաբանվել է ըստ պետական մարմինների գործողությունների։

Յուրաքանչյուրս մնացինք մեր դիրքորոշմանը։

ՀՌՀ-ն միաձայն ընդունեց վարչական ակտը և «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստացավ երկրորդ նախազգուշացումը։

Շնորհակալ եմ գործընկերներիս ուշադրության և թեմային անդրադառնալու համար։

Բեթղեհեմ Արաբյան

Դիտվել է՝ 110

Մեկնաբանություններ