ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է իր աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը

Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է իր աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը
26.01.2019 | 00:46

2019-ի հունվարի 24-ին, Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է իր աշխատանքները, որ սկսել էր հունվարի 16-ին։ Ժողովն իր օրակարգը սպառիչ քննարկելուց հետո ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։


«ՀՅԴ Բիւրօն իր անդրանիկ նիստում ՀՅԴ. Բիւրոյի ներկայացուցիչ ընտրեց Յակոբ Տէր-Խաչատուրեանին։
ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներն են.
Արմէն Ռուսատմեան՝ նախագահ
Վիգէն Բաղումեան
Արամ Գալուստեան
Վիգէն Եագուպեան
Յակոբ Խաչերեան
Արսէն Համաբարձումեան
Կիրօ Մանոյեան
Բենիամին Պչաքճեան
Սպարտակ Սէյրանեան
Րաֆֆի Տօնապետեան
Յովսէփ Տէր-Գէորգեան
Մուրադ Փափազեան»:

Դիտվել է՝ 2597

Մեկնաբանություններ