ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Հավատքի կերպափոխումը ինքնության ամենամահացու հարվածն է

Հավատքի կերպափոխումը ինքնության ամենամահացու հարվածն է
06.02.2026 | 14:05

Պատահական չէ, որ մահմեդական երկրներում հավատափոխությունը ոչ միայն արգելված է, այլև այսօր էլ համարվում է ամենածանր հանցանքը, որի համար հավատուրացները ենթարկվում են մահապատժի:

Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, մահմեդական երկիր չէ, մեզ մոտ լիակատար ազատություն է, որը համակցվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես Ազգային եկեղեցու բացառիկ դերակատարությամբ, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր:

Տիրապետող կամ ավանդական եկեղեցու դուրս մղումը կամ պետականացումը նոր երևույթ չէ: Այդ ճանապարհով գնում են կամ սոցիալիստական երկրները` կրոնի փոխարեն դնելով Անձի պաշտամունքը (ԽՍՀՄ) կամ ազատական երկրները` հիմքում դնելով աշխարհիկ հումանիզմը (ԱՄՆ)։ Իսկ հաճախ նաև կրոնի փոխարեն դրվում է դատարկությունը, որը լրացվում է աստվածամերժությամբ կամ տոտալիտար աղանդներով:

Այդ ճանապարհով գնացին սկանդինավյան երկրները, որտեղ հավատքի կերպափոխումը հանգեցրեց աթեիզմի և հոգևոր անտարբերության: Նրանց պետական եկեղեցիները.

1. Քննարկեցին Աստծո սեռը՝ իգական թե արական,

2. Օրինականացրին միասեռ ամուսնությունները, այդ թվում նաև` հոգևոր դասի շրջանում:

3. Սահմանեցին կանանց հոգևոր սպասավորությունը, որպես կնոջ և տղամարդու հավասարության նախադրյալ:

4. Բացառեցին աղոթքները և կրոնական ատրիբուտները հանրակրթական համակարգում, միախառնեցին քրիստոնեության դասընթացները բարոյականության և էթիկայի հետ:

5...

Հավատքի կերպափոխումը՝ արդիականացման կամ բարենորոգման համատեքստում, Հայաստանում հանգեցնելու է դոմինանտ հոգևոր գաղափարաբանության՝ Քրիստոնեության մասնատմանը, ապա նաև տարրալուծմանը:

Հավատքի կերպափոխումը հայ ինքնության պահպանման վերջին հանգրվանն է, այն կարմիր գիծը, որտեղ կա քաղաքացի, բայց չկա Հայ, կա պետություն, բայց չկա հայրենիք, կա բարոյականություն, բայց չկա առաքինություն, կա կրոն, բայց չկա հավատք:

Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ