Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Որքան շատ ես փորձում ապացուցել, որ «չես վախենում», այնքան ավելի ակնհայտ է դառնում հակառակը

Որքան շատ ես փորձում ապացուցել, որ «չես վախենում», այնքան ավելի ակնհայտ է դառնում հակառակը
08.04.2026 | 13:49

Եթե Փաշինյանի առավոտը արդեն սկսվում է ոչ թե ուղերձով իր ընտրողին, այլ՝ ուղերձով իր բանտարկված քաղաքական ախոյանին, այն էլ՝ նյարդային որակումներով, դա արդեն ազդեցության խոսք չէ, դա ախտորոշում է։

Քաղաքականության մեջ կա պարզ կանոն․ առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը։ Եթե այդ ուղերձում չկա նրա ընտրազանգվածը, նրա առաջարկը, վստահության նարատիվը, բայց կա հակառակորդը, նրա անունը, կարգավիճակի ֆիքսումը որպես քաղաքական ախոյան, նույնիսկ, եթե նա զրկված է ազատ խոսքից, ապա դու արդեն չես ղեկավարում օրակարգը։ Դու արձագանքում ես նրան։

Եվ սա արդեն պատահական չէ, այլ համակարգային շեղում է։ Երբ մրցակիցը մեկուսացված է, երբ նա չի կարողանում ազատ խոսել, բայց դու առավոտյան խոսում ես նրա մասին, դու անում ես ամենավտանգավոր քաղաքական սխալը՝դու նրան դարձնում ես օրակարգի կենտրոն նույնիսկ իր բացակայությամբ։

Դու կարող ես բանտարկել մարդուն,

բայց չես կարող բանտարկել նրա շուրջ ձևավորված քաղաքական իմաստը։

ՔՊ-ի ողջ խոսույթը, որը այսօր կառուցված է բանտարկված մրցակցի սևացման, վարկաբեկման, նրա «վտանգի» անվերջ կրկնության վրա, այլևս չի ընկալվում որպես ուժի ցուցադրություն։ Այն ընկալվում է որպես անհանգստության ինստիտուցիոնալացված խոսք։

Ով ուժեղ է՝ խոսում է իր ընտրողի հետ։

Ով վստահ է՝ խոսում է իր ծրագրի մասին։

Ով առավոտյան խոսում է իր բանտարկված «ախոյանի» հետ՝ նա արդեն ներսում տեղափոխել է իր քաղաքական կենտրոնը։

Եվ հենց սա է ամենակարևոր կետը։ Եթե քո առավոտյան ուղերձը սկսվում է ոչ թե քո ընտրողով, այլ մեկ անձով, ում բանտարկել ու մեկուսացրել ես, ապա իրականում այդ անձն է դարձել քո քաղաքական համակարգի և վախերի առանցքը։

Ու որքան շատ ես փորձում ապացուցել, որ «չես վախենում», այնքան ավելի ակնհայտ է դառնում հակառակը։ Դա այլևս քարոզչություն կամ սև PR չէ: Սա վախի կառուցվածքային արտահոսք է քաղաքական խոսքում։

P.R. Նույն սխալը Փաշինյանի ընդդիմությունը արել է քրոնիկ կերպով՝ տևական ժամանակ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4621

Մեկնաբանություններ

="hyRй©ҙ/1576784063">Բռնել-թող­նել