Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Ըստ էության, տեղի է ունեցել գերիների փոխանակում

Ըստ էության, տեղի է ունեցել գերիների փոխանակում
14.01.2026 | 18:21

Փաշինյան Նիկոլը շտապեց տեղեկացնել, որ այսօր հայ ռազմագերիներ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից ազատ են արձակվել և տեղափոխվել Հայաստան: Դա լավ լուր է:

Սակայն, Փաշինյան Նիկոլը հանրությանը շատ «պատահականորեն» մոռացավ տեղեկացնել, որ հենց նույն օրը, մոտավորապես նույն ժամին, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային: Ըստ էության, տեղի է ունեցել փոխանակում, որը Փաշինյան Նիկոլը փորձում է ներկայացնել որպես միակողմանի հաղթանակ:

Ինչու՞: Չէ՞ որ փոխանակումն էլ վատ բան չէ: Պատասխանը մեկն է` ընտրություններն են մոտենում:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 561

Մեկնաբանություններ