Հերոսները չեն մահանում, պարզապես չդիմացար Շուշիի անփառունակ անկման ցավին, որը քո կյանքի իմաստն ու նվիրումն էր, և խռովեցիր այս դավադիր իրականությունից ու հեռացար...
Ընկերներս գրեթե չեն երևում ֆեյսում, երևալուց էլ՝ տխու՜ր, տխու՜ր, հոգոցանման մի մտահոգություն է ջնարակում նրանց խոսքն ու միտքը, կաշկանդում այս գարունն էլ, եկող ամառն էլ...
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...