Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Իրանա-իսրայելական հակամարտության պայմաններում էներգետիկ ենթակառուցվածքները վերածվել են առաջնային ռազմավարական թիրախների

Իրանա-իսրայելական հակամարտության պայմաններում էներգետիկ ենթակառուցվածքները վերածվել են առաջնային ռազմավարական թիրախների
17.06.2025 | 17:20

Իրանի հարվածները Իսրայելի էներգետիկ օբյեկտներին լուրջ ռիսկեր են ստեղծում նաև ադրբեջանական կապիտալի համար:

Իրանա-իսրայելական հակամարտության պայմաններում էներգետիկ ենթակառուցվածքները վերածվել են առաջնային ռազմավարական թիրախների։

Թեհրանի վերջին հարվածները Իսրայելի էներգետիկ համակարգին ոչ միայն ռազմական, այլև ընդգծված գեոտնտեսական բնույթ են կրում։

Երեկ ուշ երեկոյան հրթիռակոծման են ենթարկվել Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքների առանցքային օբյեկտները։ Հարվածների հետևանքով երկրի կենտրոնական շրջաններում անջատվել են էլեկտրամատակարարման համակարգերը՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումների։

Թիրախների շարքում են հայտնվել «Լևիաթան» և «Քարիշ» գազային հանքավայրերը՝ Իսրայելի էներգետիկ համակարգի երկու ռազմավարական հանգույցները, որոնք կենսական նշանակություն ունեն ինչպես երկրի ներքին էներգամատակարարման, այնպես էլ արտահանման ռազմավարության տեսանկյունից։

Հիշեցնենք, որ նշված հանքավայրերը շահագործվում են BP-ի, NewMed-ի և ադրբեջանական SOCAR-ի մասնակցությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից։ Վերջինս ս.թ. մայիսին ձեռք է բերել նաև 10% բաժնեմաս «Թամար» հանքավայրում՝ ընդլայնելով իր մասնակցությունը Իսրայելի գազային ոլորտում։

Միաժամանակ, հարվածներ են հասցվել նաև Հայֆայի նավթավերամշակման օբյեկտներին՝ երկրի խոշորագույն արդյունաբերական համալիրներից մեկին։

Թեհրանի այս գործողությունները կարելի է դիտարկել որպես «էներգետիկ հակահարված»՝ ի պատասխան Իսրայելի նախորդ գործողությունների, մասնավորապես՝ Իրանի Հարավային Փարս հանքավայրի դեմ իրականացված հարձակման։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 9844

Մեկնաբանություններ