Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Արարատի անեծքը՝ քե՛զ

Արարատի անեծքը՝ քե՛զ
23.09.2025 | 17:16

Արարատաուրաց Հուդա,

Արարատի անեծքը՝ քե՛զ,

Ո՞նց կարեցար ուրանալ, ո՞նց,

Դու սրբազան մեր լյառը վես։

Քանի՞ արծաթ դու շահեցիր

ՈՒրացումի համար այդ պիղծ,

Այ ընչաքաղց կատարածու,

Այ պոռնիկի վաստակ անխիղճ։

Թող չորանար էն արգանդը,

Որ լույս աշխարհ քեզ չբերեր,

Քեզ՝ մեր ազգի ողբերգություն,

Մեծ ուրացող պնակալեզ։

…Արարատաուրաց Հուդա,

Արարատի անեծքը՝ քե՛զ,

Այ թրքահարճ, ո՞նց ուրացար

Դու սրբազան մեր լյառը վես։

22-09-2025 թ.

Աիդա ՏՈՆՈՅԱՆ

Դիտվել է՝ 4856

Մեկնաբանություններ