Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Պաշտպանեք ինքներդ ձեզ, ձեր ապրածը, ձեր հողն ու այն իրականությունը, որի մասնիկն եք եղել

Պաշտպանեք ինքներդ ձեզ, ձեր ապրածը, ձեր հողն ու այն իրականությունը, որի մասնիկն եք եղել
17.12.2025 | 11:41

Արցախյան մի քանի տասնյակ ՀԿ-ներ, իրավապաշտպաններ գրավոր խնդրագրով դիմել են Կաթողիկոսին` Արցախի թեմի առաջնորդի փոփոխություն անելու և տիրադավին իր կարգավիճակից զրկելու համար:

Ինքս կարևորելով այս գործընթացը, դեռևս թեմի առաջնորդի կարգավիճակ ունեցողի արարքների առնչությամբ իմ կոշտ դիրքորոշումն արտահայտել եմ:

Սակայն այս համատեքստում նաև այլ դիտարկում ունեմ: Հայաստանյան իշխանությունն իր անթույլատրելի վարքով ու քաղաքականությամբ անընդհատ վիրավորանքներ ու հարվածներ է հասցնում Արցախին և Արցախը պաշտպանած մեր նվիրյալներին:

Շատ արցախցիներ, գործիչներ կամ պարզապես իրենց հողը հարգող մարդիկ տարբեր ձևով արձագանքում են, սակայն ոմանք էլ, ովքեր Արցախում տարբեր կարգավիճակներ են ունեցել, տարբեր փուլերում ակտիվ կեցվածք ցուցաբերել, կամ լռում են, կամ որ ավելի վտանգավոր է` «տակից» մասնակից են դառնում հակաարցախյան դրսևորումներին:

Նիկոլը հայտարարում է, որ Արցախի էջը փակված է, Արցախ վերադարձ չկա, անարգում հայրենիքի նվիրյալների առաքելությունը, սակայն ոմանք միայն սեփական կաշվի և անձնական բարեկեցության մասին են մտածում ու իրենց կեցվածքով մեծագույն ծառայություն մատուցում փաշինյանական կառավարությանը:

Ձեզ ոչ մեկը չի ասում, որ այս կամ այն ուժին հարեք կամ միացեք: Պաշտպանեք ինքներդ ձեզ, ձեր ապրածը, ձեր հողն ու այն իրականությունը, որի մասնիկն եք եղել, հակառակ դեպքում ստացվում է, որ Արցախը ձեզ համար զուտ տարածք էր, բիզնես կամ զվարճանքի վայր, իսկ դուք էլ՝ արժեզուրկ և գաղափար ուրացած անձինք:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ