Երեկ, փաստորեն, «Միասնության Թևերը» և «Հայաքվեն» հուշագիր ստորագրեցին` ընտրություններին միասին մասնակցելու նպատակով:
Ես, որպես քաղաքական պրոցեսների շահառու-քաղաքացի, ողջունում եմ ընդդիմադիր դաշտում ցանկացած նման մեծ ու փոքր միավորում, սակայն կարծում եմ, որ միայն ամբողջական (մեծ) միավորումն է ի զորու ապահովելու իշխանափոխության և հասարակական-քաղաքական դաշտում պառակտվածությանը վերջ դնելու խնդրի լուծումը:
Ընդ որում, միայն քաղաքական դերակատարներին ու իրենց նեղ քաղաքական թիմերին է հետաքրքիր, թե կոնկրետ ում շուրջ կամ ում առաջնորդությամբ կհամախմբվեն (պաշտոն-մաշտոն, ցուցակում լավ տեղ և այդպիսի այլ գրող ու սև ցավեր), մեզ` նման ակնկալիքներ չունեցող քաղաքացիներիս համար կարևոր է արդյունքը:
44-օրյա պատերազմից ի վեր հայ հանրությունը գիտակցաբար և անգիտակցաբար սպասում է մեկ բանի` համազգային ու համաժողովրդական միասնության, որն ապահովելու ուղիղ պարտականությունը կրում են քաղաքական էլիտաները:
Վարազդատ Հարությունյան