Իրանը փակել է օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Վերջին ժամերին նկատվում է Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը հուշում է այդ տարածքում ռազմական զորավարժությունների անցկացման մասին։ Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների համատեքստում։               
 

Ժամանակին ինչքան բան են ինձ տվել էս կասետները, ինչ անմոռանալի պահեր են պարգևել

Ժամանակին ինչքան բան են ինձ տվել էս կասետները, ինչ անմոռանալի պահեր են պարգևել
26.02.2026 | 18:47

Կասետներս տարա թափեցի։ Լցրեցի մեծ արկղի մեջ ու տարա դրեցի աղբամանի կողքը. կարող ա մեկին պետք գան... տնտեսության մեջ։

Դրել էի գրապահարանիս ամենաներքևի դարակում՝ գրքերի հետևը, ու մի տաս-տասնհինգ տարի ձեռք չէի տվել, մոռացել էի, որ կան։ Մի սանտիմետր փոշի էր նստել վրաները։

Էդ կասետները բոբին էին կոչվում՝ էն, որ ժապավենը փաթաթված ա մեծ, կլոր կոճի վրա։ Երկու չափի էին լինում՝ մեծ ու փոքր։ Եթե ստերեո չէիր գրում, փոքրի վրա հինգ ալբոմ էր տեղավորվում, իսկ մեծի վրա՝ ութ-ինը։ Ժամանակին մի մասը տվել էի սրան-նրան, բայց դեռ մի երեսուն մեծ կասետ մնացել էր, մի էդքան էլ՝ փոքր, փաստորեն՝ մի հինգ հարյուր ալբոմ։ Էսքան տարի լուռ թաքնվել էին գրքերիս հետևը։ Հիմա էլ պետք չեն, անգամ մագնիտոֆոն չունեմ, որ լսեմ։

Իսկ ժամանակին ի՜նչ հարստություն էին, ի՜նչ հարստություն... Ի՜նչ հրաշք բաներ էին գրած դրանց վրա, ի՜նչ մեծ դժվարությամբ էի ձայնագրել դրանց մի մասը՝ ալբոմը ճարելը, ալբոմի տիրոջը համոզելը, ձայնագրելը... Ու բոլորի տուփերի վրա լրիվ գրել էի, թե կասետի վրա ինչ ա ձայնագրված։ Եթե փորձեմ գոնե մոտավորապես գնահատել, թե ժամանակին ինչքան բան են ինձ տվել էդ կասետները, ինչ անմոռանալի պահեր են պարգևել, պոչը մինչև չորրորդ հազարամյակ կհասնի։

Բայց հիմա էդ բոլորը կարելի ա վայրկյանների ընթացքում գտնել Յություբում ու լսել։

Ափսոս էին, կարծես գիրք թափեի, բայց ի՜նչ անես, եթե էլ պետք չեն ու երբեք պետք չեն գալու։ Հիմա արդեն ոչինչ չեն տալիս, մենակ տեղ են գրավում ու լռելյայն՝ փոշի հավաքում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ