ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի հայազգի թարգմանիչը

Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի հայազգի թարգմանիչը
11.04.2026 | 12:26

Եգիպտոսի փոստային ծառայությունը երկրի արտգործնախարարության հիմնադրման 200-ամյակի կապակցությամբ շքեղ նամականիշ-գեղաթերթիկ է թողարկել, որի վերին հատվածում հայազգի դիվանագետ Պողոս Յուսուֆյանի (1775-1844) դիմանկարն է: Յուսուֆյանը հանդիսացել է Եգիպտոսի կառավարիչ Մուհամմադ Ալի փաշայի թարգմանիչը, առաջին խորհրդականը, Եգիպտոսի առևտրի և արտաքին գործերի առաջին նախարարը։

Պողոս բեյ Յուսուֆյանը համարվում է Եգիպտոսի ազդեցիկ պետական և քաղաքական գործիչներից մեկը։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ