ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մութ օրեր չկան

Մութ օրեր չկան
17.04.2026 | 21:59
Ապրիլի 18

Այնպիսի լույս, այնպիսի ուրախություն կհորդի ձեր այս տնից, որ ակամա կհամակի բոլոր ներս մտնողներին:
Բոլորովին մի կարծեք, թե առանձնահատուկ ճիգեր պիտի թափեք` եկողներին օգնելու: Պարզապես սիրեք նրանց. դիմավորեք նրանց փափկանկատ խոսքերով ու սիրալիր արտահայտություններով. այս է իրական օգնությունը:
Սերը Աստված է: Սեր տվեք նրանց և դուք այդպես` Աստված տված կլինեք: Այնուհետև թողեք, որ Աստված Իր Գործը կատարի նրանց մեջ:
Սիրեք բոլորին, նույնիսկ մուրացկաններին: Առանց ուրախ խոսքի կամ առանց սրտապնդելու մի թողեք, որ որևէ մեկը հեռանա ձեր տնից. այնպես արեք, որ դիմացինը զգա, որ դուք անկեղծորեն հոգում եք իր համար: Կարող է այնպես լինել, որ Ես հուսահատ մեկին պարզապես մղեմ, որ ձեզ մոտ գա: Ինձ հուսախաբ մի՛ արեք:
Դուք ասացիք, որ այս տունը Իմ Տունն է. նշանակում է` այլ կերպ չպետք է վարվեք: Ես պետք է գործածեմ այս տունը: Այն ժամանակ, երբ Իմ զավակների սրտում ջերմ սեր կա, չկան ձմռան մութ ու գորշ օրեր նրանց համար:
Ա՜հ, Իմ որդիներ, ինչպես չեք զգում այն ուրախությունը, որ տալիս է Ինձ ճանաչելը, Ինձ սիրելն ու ընկերանալը:
Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ